Posted in Հաշվետվություն

Անգլերենի տարեկան հաշվետվություն

Ներկայացնում եմ 1-ին և 2-րդ շրջանների իմ ինքնագնահատումը, որտեղ ներառված են իմ լեզվական կարողությունները, իրականացրած նախագծերը, ճամփորդությունները և ֆլեշմոբերին մասնակցությունը։

3-րդ ուսումնական շրջան

Making plans
The clever monkey
Jack and the beanstalk
Homework
Homework
Homework
Homework
Անգլերենի մայիսյան ֆլեշմոբ

Posted in Հաշվետվություն

Ապարներ և օգտակար հանածոներ

Երկրագնդի արտաքին պինդ շերտը, որի վրա մենք ապրում ենք, կազմված է զանազան նյութերից’ ավազից, կավից, խճից, քարից և այլն: Այդ բոլորը ապարներ են: Կավիճը, որով դու գրում ես գրատախ­տակին, նույնպես ապար է: Ապարներ են նաև  բազալտը և տուֆը, որոնք օգտագործում են տարբեր շենքեր կառուցելու համար: Ապարների այն տեսակները, որոնք մարդն օգտագործում է զանա­զան Նպատակներով, կոչվում են օգտակար հանածոներ: Օգտա­կար հանածոները լինում են մետաղային, վառելիքային, շինարարա­կան:

Մետաղային օգտակար հանածոները ձուլում են և ստանում տարբեր մետաղներ: Այդ հանածոներից է երկաթի հանքաքարը: Դրանից ձուլում են թուջ (չուգուն) և պողպատ, որոնցից էլ պատրաստում են խողովակ, ավտոմեքենա, տրակտոր, նավ, հաստոց և այլն:

Մետաղներ են նաև պղինձը, ալյումինը, ոսկին, արծաթը, որոնք տարբեր գույնի են:

Ոսկին և արծաթը թանկարժեք մետաղներ են:

Վառելիքային հանածոներից են նավթը, քարածուխը, այրվող գազը, տորֆը: Սրանք այն օգտակար հանածոներն են, որոնցից ջերմություն և էլեկտրաէներգիա են ստանում: Առանց վառելիքի չեն կարող աշխատել ավտո­մեքենաները, տրակտորները, ինքնաթիռները: Վառելիքից ստացված էլեկտրաէներգիայի շնորհիվ աշխատում են գործարաններն ու ֆաբրիկաները:  Վառելիքով ձմռանը տաքացվում են մեր բնակարանները:

Շինանյութերը մարդու կողմից շինարարության մեջ օգտագործվող ապարներն են: Դրանցից Են տուֆը, բազալտը, գրանիտը, մարմարը, ավազը, խիճը:

Տուֆը թեթև և շատ դիմացկուն շինանյութ է: Այն լինում է տարբեր գույնի: Տուֆից կառուցվում են բնակելի շենքեր: Տուֆը Հայաստանում ամենաշատ օգտագործվող շինաքարն է:

Advertisement

Պետք է միշտ հիշել, որ օգտակար հանածոների պաշարները բնության մեջ անսպառ չեն, և անհրաժեշտ է խնայողաբար օգտագործել դրանք:

Posted in Հաշվետվություն

Ուսումնական առաջին շրջանի ամփոփում

Ողջույն ես , Սայադյան Մարիան եմ Հարավային դպրոց-պարտեզից, սովորում եմ 3.3 դասարանում ։ Բլոգ ունեցել եմ դեռ ուսումնական երկրորդ տարվա վերջից, բայց ինքնուրույն աշխատել բլոգում , դարձնել ուսումնական հարթակ, կարողացել եմ երրորդ դասարանում։Իմ բլոգում կան հետևյալ բաժինները՝

Մայրենի

Մաթեմատիկա

Անգլերեն

Ռուսերեն

Ճամփորդություն

Ես և շրջակա աշխարհ

Ամառային առաջդրանքներ

Հաշվետվեւթյուն

Երբ նյութ պետք է հրապարակեմ, կարողանում եմ ինքնուրույն ընտրել բաժինը, տեղադրել լուսանկար կամ տեսաֆիլմը youtub-ից։ Ուսումնական առաջին շրջանը կամփոփեմ հետաքրքիր ճամփորդություններով , մայրենիի և մաթեմատիկայի գիտելիքների ավելացումով, օտար լեզուները էլ ավելի լավ սովորելով։Կտեղադրեմ մի քանի հղում ուսումնական առաջին շրջանից։

Կոմիտասի տուն թանգարան

Hello…My room

ЦЫПЛЁНОК

Ագարակում