Posted in Մայրենի

Լեզվական աշխատանք

Գոյականի թիվը

186. Յուրաքանչյուր շարքի չորս բառերն ի՞նչ ընդհանրություն ունեն, որ նույն շարքի մի բառը չունի:
ա) Երաշտահավեր​ բ) Մանուկներ​ գ) Հատիկներ
     դեղձանիկներ​     երեխա​     կապիկներ
     վագրեր​​     պատանիներ​     ձագուկներ
     առյուծներ​     երիտասարդներ​     կանայք
     սիրամարգ​     մարդիկ​     տանտիկիններ

187. Տրված բառախմբերի տարբերությունը գտի՛ր և բառախմբերն անվանի՛ր:

Ա. Շինարար, վարպետ, գեղեցկուհի, տարի, գիրք, տետր, գազան, վանդակ:

Բ. Շինարարներ, վարպետներ, գեղեցկուհիներ, տարիներ, գրքեր, տետրեր, գազաններ, վանդակներ:

Ա խմբի բառերը եզակի են, իսկ Բ խմբի բառերը հոգնակի։

Ես կդնեմ Ա խմբի անունը եզակի, իսկ Բ խմբի անունը հոգնակի։

188. Բառախմբերի կազմման օրինաչափությունը գտի՛ր և Բ խումբն ինքդ լրացրո՛ւ:

Ա. Սար, հայ, կաթիլ, ուսուցիչ, մայր, մատանի, տատ, կատու, թութակ, գրպան:
Բ. Սարեր, հայեր, կաթիլներ, ուսուցիչներ, մայրեր, մատանիներ, տատեր, կատուներ, թութակներ, գրպաններ:

189. Տրված նախադասությունը կարդա՛ և հարցերին պատասխանի՛ր:
187 և 188-րդ վարժությունների Ա խմբերում եզակի թվով դրված գոյականներ են, իսկ Բ խմբերում նույն գոյականներն են՝ հոգնակի թվով:
1. Գոյականը քանի՞ թիվ ունի:
2 եզակի և հոգնակի։
2. Ի՞նչ է ցույց տալիս գոյականի եզակի թիվը (եզ — միակ, մեկ հատ):
Մեկ առարկա։
3. Ի՞նչ է ցույց տսգիս գոյականի հոգնակի թիվը (հոգն- բազում, շատ):
Մեկից ավել առարկա։

190. Կազմի՛ր տրված գոյականների հոգնակինՓորձի՛ր բացատրելթե ո՞ր բառերին է -եր վերջավորություն ավելանում, ո՞ր բառերին՝ -ներ:

Ա. Ծառ, ձայն, հոտ, քար, կով, արջ, փունջ, լուր, բառ, բեղ, հայ, հայր, ցեղ, սիրտ, գիր, սյուն, պատ, հույն, ձու, սուր, քիթ. քույր, մայր, ձեռք, ոտք, տատ, պապ:
Բ. Եղբայր, աթոռ, պապիկ, տատիկ, գրպան, թութակ, եղնիկ, ոչխար, սեղան, թռչուն, մեքենա, բարեկամ, աշակերտ, մատյան, հեռախոս, ծաղկավաճառ. պանրագործարան:

Ա. Ծառեր, ձայներ, հոտեր, քարեր, կովեր, արջեր, փունջեր, լուրեր, բառեր, բեղեր, հայեր, հայրեր, ցեղեր, սրտեր, գրեր, սյուներ, պատեր, հույներ, ձվեր, սրեր, քթեր, քույրեր, մայրեր, ձեռքեր, ոտքեր, տատեր, պապեր:
Բ. Եղբայրներ, աթոռներ, պապիկներ, տատիկներ, գրպաններ, թութակներ, եղնիկներ, ոչխարներ, սեղաններ, թռչուններ, մեքենաներ, բարեկամներ, աշակերտներ, մատյաններ, հեռախոսներ, ծաղկավաճառներ, պանրագործարաններ:

Եր-ը ավելանում է միավանկբառերին, ները՝ բազմավանկ։

191. Գրի՛ր, թե նախորդ առաջադրանքը կատարելիս
ա) ո՞ր բառերի մեջ երկու ն գրեցիր.

Գրպաններ, սեղաններ, թռչուններ, մատյաններ, պանրագործարաններ:
բ) ո՞ր բառերի մեջ հնչյուններ փոխվեցին:

Սիրտ-սրտեր, գիր-գրեր, ձու-ձվեր, սուր-սրեր։

192. Տեքստի բոլոր գոյականները հոգնակի դարձրո՛ւ և ըստ անհրաժեշտության դրանց համապատասխանեցրո՛ւ բայերը (գործողությունցույց տվող բառերը):

Հերթական ոլորաններից հետո երևացին սրբավայրերը: Վերևում արձաններ են նստած: Արձանները կորցրել են գլուխները: Երկրաշարժները բազմիցս սասանել են այդ  լեռանգագաթները,  օտար բանակների զինվորները ձգտել են խորտակել իրենց անհասանելի ու թշնամական սրբավայրերը: Արձանները, բարձրաքանդակներ ու գազաների կերպարանքները կերտված են հիանալի վարպետների կողմից:

193. Տեքստում բոլոր գոյականները եզակի թվով են դրված: Որը պետք՝ հոգնակի դարձրո՛ւ:

Սֆինքսը մի սոսկալի հրեշ էր, որը կնոջ գլուխ ուներ, առյուծի մարմին, սուր ճանկեր, հզոր թևեր: Նա բնակություն էր հաստատել Թեբե քաղաքի մոտ և այնտեղ պիտի մնար, մինչև մի մարդ լուծեր նրա հանելուկը: Նա իր մոտից անցնող մարդուն հանելուկ Էր առաջարկում, բայց ոչ ոք չէր կարողանում լուծել, և մարդը մեռնում էին նրա սոսկալի գրկի մեջ: էդիպարքան որոշում է Սֆինքսից փրկել մարդկանց և գնում է հրեշի մոտ:
— Ո՞վ է առավոտյան չորս ոտքով քայլում, կեսօրին՝երկու, իսկ երեկոյան՝ երեք,- հարցնում է Սֆինքսը:
— Մարդը,- պատասխանում է Էդիպ արքան:- Երբ նա երեխա է, սողում է, հասուն տարիքում երկու ոտքով է քայլում, իսկ ծերության օրերին փայտով է քայլում:
Հանելուկի ճիշտ պատասխանը լսելով՝ Սֆինքսը նետվում է ծովը և ոչնչանում: Այդպես էր վճռել հույների աստվածը:
Այսօր հանելուկային, անլուծելի հարցն անվանում են«սֆինքսային»:

194. Տեքստերի եզակի գոյականները հոգնակի դարձրո՛ւՓոփոխությունից ո՞ր տեքստի միտքը փոխվեց:

Ա. Կատվի պատմություններն արտասովոր էն: Մարդիկ կատուներին մեկ աստվածացրել ու պաշտել են, մեկ վհուկհամարել ու խուսափել: Երբեմն էլ կատուների միջոցով իրապագաններ են զուշսւկել:
Կատուներն ապրում են մարդկանց կողքին, հաճախ հավատարիմ ծառայում են մարդկանց, բայց առաջվապես անկախ ու նույնիսկ կիսավայրենի են մնում: Իտարբերություն ուրիշ ընտանի կենդանիների՝ կատուները մարդկանց համար խորհրդավոր ու անճանաչելի են մնում, իրենց գաղտնիքը «չեն բացում»:
Բ. Մոտ հարյուր տարի առաջ Օդեսայում փղերը փախան կրկեսից: Տերերն ինչ չարեցին, նրանք էլ կրկես չվերադարձան:

195. Երկու տեքստերում էլ հոգնակի գոյականներ ըեզակի դարձրո՛ւ և դրան համապատասխան փոփոխություններ արա՛Այդ փոփոխությունից ո՞ր տեքստի միտքը փոխվեց:

Ա. Երկրի վրա մարդու կյանքն ամուր կապված է կենդանու հետ: Բայց մարդը ու կենդանին միշտ նույն ձևով չեն հարաբերվել: Սկզբում կենդանի մարդու ուտելիք ու հագուստ է տվել: Նա սարսափ է ներշնչել կամ ուրախություն է պարգևել մարդուն: Մարդն էլ նրա առաջ խոնարհվել ու պաշտել է նրան: Հետո աստված կենդանուն փոխարինել է աշխատավոր կենդանու:

Բ. Հետաքրքրասեր մարդը ճամփորդում էր Աֆրիկայով և ուսումնասիրում այնտեղի կենդանուն ու թռչունին: Հետո նա իր հետ հայրենիք բերեց նաև աֆրիկացու գլխարկը: Այդ գլխարկը գարդարող փետուրի մեջ գիտնականը նկատեց այնպիսին, որը գիտությանը հայտնի թռչունի չէր պատկանում:

Գոյականը երկու թիվ ունի՝ եզակի և հոգնակի: Եզակին ցույց է տալիս մեկ առարկա, հոգնակին՝ մեկից ավելի: Հոգնակին կազմվում է եզակիից՝ հիմնականում ր կամ ներ մասնիկներիօգնությամբ. (-եր-ը ավելանում է միավանկբառերին, ները՝ բազմավանկ)