Posted in Մայրենի

Մայրենի առաջադրանքներ

Արևը

Կարդա՝ դուրս գրելով և բացատրելով անծանոթ բառերը։

Լուսաբացին հալվում էին աստղերը ձնագնդերի պես, շառագունում էր արևելքը։ Արևի շողերը խաղում էին ամպերի հետ։ Ասես մի անտես ձեռք բյուր շողերով ամպի սպիտակ քուլաների վրա հազարավոր նախշեր էր նկարում, որ մի քիչ հետո ավերի նույն շողերով, մի ուրիշը նկարի, մինչև արևը ծագի։

Գոլորշի էր բարձրանում տերևների վրայից, ծաղիկների գունավոր թերթերից։ Գլխահակ ծաղիկները բարձրացնում էին իրենց գլուխը և նայում արևին, որ կեսօրին նորից խոնարհեն , երբ արևը թեժանա։

Տեքստից դո՛ւրս գրիր գրությամբ և արտասանությամբ տարբերվող բառերը։ Նշի՛ր գրության և արտասանության տարբերությունները։

Օրինակ՝

Ծագել- լսում ենք՝ ք, գրում ենք՝ գ

բարձրանում- լսում ենք՝ ց, գրում ենք՝ ձ

Տեքստից օգտվելով՝ լրացրո՛ւ նշված բառերի բացակայող տառերը։

Արևելք

Ամպեր

Ձեռք

Բլուր

Նախշեր

Ծագել

Գոլորշի

Բարձրանալ

Կեսօր

Խոնարվել

Երբ

Ուղղագրական բառարանից գրությամբ և արտասանությամբ 10 բառ դուրս գրիր։

Աֆրիկատ, բուրյան, գունդուլ, դուռբաց, եփիչ, էգային, թփատել, ժտել, լուսնել, ղժվժալ։

Տեքստից առանձնացրո՛ւ բարդ բառերը և բառակազմական վերլուծության ենթարկի՛ր ։

Օրինակ՝ գլխահակ= գլուխ+ ա+ հակվել

Լուսաբաց = լույս + ա + բացել
ձնագնդիկ = ձյուն + ա + գունդ
արևելք = արև + ելք

Posted in մաթեմատիկա, Uncategorized

«Սեբաստացու օրեր» կրթահամալիրի տոն ուսումնական նախագիծ

Կրթահամալիրի տոնի նախագիծ (Սեբաստացու օրեր. )
Ժամանակահատվածը`
Մասնակիցներ — Հարավային դպրոց, 4-5 րդ դասարաններ

Օգտագործվող միջոցները
   Թվային գործիք : 

Հետազոտական աշխատանքներ
Ուսումնասիրել վերջին 5 տարվա հարավային դպրոցի 4-5 դասարաններում սովորղների թվաքանակը: Համեմատել և դասավորել ըստ տարիների և գրառել , թե ինչպես է փոփոխվել տարիների ընթացքում:
Աշխատանքը ավարտելուց հոտո , այն ամփոփել բլոգում:

Նախագծի նպատակը և խնդիրները:

Տրված թեմայով նյութերի ձևավորում:
Բանավոր հաշվումների կատարում և պատկերացում
Մաթեմատիկական հմտությունների զարգացում:
Ինքնուրույնության, ինքնարտահայտման հմտությունների և կարողությունների ձևավորում:

Նախագծի իրականացման ընթացքը

Նախապես ձեռքի տակ ունենալ վերջին 5 տարիների սովորողների տվյալները , համեմատել ամեն տարվա սովորողների թվաքանակները , դասավորել ըստ տարիների՝ աճման կարգով:

Ամփոփում

Աշխատանքները ավարտելուց հետո, կազմել դիագրամներ, ըստ տարիների և ըստ դասարանների: Աշխատանքները  ամփոփել բլոգում:

Հարավային դպրոցում սովորում են․

Տարի1-ին դասարան2-րդ դասարան3-րդ դասարան4-րդ դասարան5-րդ դասարան
2020 թ․5266414845
2021 թ․7773684444
2022 թ․4692717042