Posted in Երգեր

Համբարձման երգեր, պար-երգեր

Ծաղիկ ունեմ ալայա,
Նայ, նայ, նայ, նայ, նայ, նայ, նայ, նայ․․․
Ալա չի ալվալայա,
Նայ, նայ, նայ, նայ, նայ, նայ, նայ, նայ․․․

Հեռու տեղ մի յար ունեմ,
Նայ, նայ, նայ, նայ, նայ, նայ, նայ, նայ․․․
Նռան ծաղիկ լալայա,
Նայ, նայ, նայ, նայ, նայ, նայ, նայ, նայ․․․

Էլա սարը սար տեսա,
Իջա ձորը լոր տեսա։
Էլա սարը սար տեսա,
Իջա ձորը լոր տեսա։

էս պատը պատ կլմանի,
Էլա սարը սար տեսա,
Գլխունը թագ կլմանի,
Իջա ձորը լոր տեսա։

Էն տղան եկավ ացավ,
Էլա սարը սար տեսա,
Թանկագաին ակ կլմանի,
Իջա ձորը լոր տեսա։

Երգ ասեմ յոթ տնանի,
Էլա սարը սար տեսա,
Մենակ քունս ոնց տանի,
Իջա ձորը լոր տեսա։

Էգուց արի մեր տունը
Էլա սարը սար տեսա,
Մատիտ շարեմ մատանի,
Իջա ձորը լոր տեսա։

Սարին  ետին ջուխտ ղուտիք,
Դե արի վար արի,
Բոյին մեռնիմ  Արութին,
Բալկոնը ման արի։

Սարին ետին էլ ունիմ,
Դե արի վար արի,
Ըռանգ-ըռանգ թել ունիմ,
Բալկոնը ման արի։

Էն սարին սար չեմ ըսե,
Դե արի վար արի,
Շեկ տղին  յար չեմ  ըսե,
Բալկոնը ման արի։

Ալուր մաղեմ թեփ կուգա,
Դե արի վար արի,
Հջեբ յարս եփ կուգա,
Բալկոնը ման արի։
Գութանը վարի փոսին,Հոպլա գիլ գիլ ես դառել,Շողն է զարկել ակոսին,Վարդի բլբուլ ես դառել:
Կարմիր խնձոր կքաղեմ,Հոպլա գիլ գիլ ես դառել,Կղրկեմ մորս փեսին, Վարդի բլբուլ ես դառել:
Սարերի սինձն ինչ կանեմ, Հոպլա գիլ գիլ ես դառել,Կաթն ու բրինձն ինչ կանեմ,Վարդի բլբուլ ես դառել:
Հոպլա գիլ գիլ ես դառել,Վարդի բլբուլ ես դառել:
Հոպլա գիլ գիլ ես դառել,
Վարդի բլբուլ ես դառել:

Վիճակի երգ (շիրակի տարբերակ)

Համբարձում է, գարուն է,

Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,

Մեր վիճակը սիրուն է,

Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:Էս գիշեր լուսը տեսա,

Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,

Իմ յարը դուսը տեսա:

Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:Կայնել ես վարդի հովին,

Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,

Քամին տա ծոցիդ մովին:

Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:Ամեն քեզի տեսնելիս,

Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,

Համ՝ Համբարձում, համ՝ Զատիկ:

Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:Մանի ասեմ ու շարեմ,

Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,

Լցնեմ տոպրակն ու կարեմ:

Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

Վիճակի երգ

1. Մանի ասեմ ու շարեմ,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Լցնեմ տոպրակն ու կարեմ,
Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:
2. Ծաղիկ ունեմ նարընջի,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Տըղա, վեր արի փընջի,
Ջան, վիճակ, ջան, ջան:
3. Ես աղջիկ եմ, ալ կուզեմ,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Ոսկին ծալեծալ կուզեմ,
Ջան, վիճակ, ջան, ջան:
4. Ծաղիկ ունեմ` ալա յա,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Ալա չի, ալվալա յա,
Ջան, վիճակ, ջան, ջան:
5. Արևը կամար-կամար,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Կապել ես ոսկե քամար,
Ջան, վիճակ, ջան, ջան:
6. Սարեն կըգա ձիավոր,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Մեր տունը չարդախավոր,
Ջան, վիճակ, ջան, ջան:
7. Հըրես եկավ իմ աղբեր,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Երեք օրվա թագավոր,
Ջան, վիճակ, ջան, ջան:

Հեյ իմ նազան իմ նազան

 Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,

Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:

 Լուսնի լուսնակը ես եմ,

Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,

Ծովի ձըկնակը ես եմ,

Չէ՜, իմ Նազան, իմ Նազան.

Գիշերով փախչող աղջիկ,

Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,

Հետիդ ընկերը ես եմ,

Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:

Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,

Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:

Արտի միջակը խոտ է,

Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,

Ծաղիկը խընկահոտ է,

Չէ՜, իմ Նազան, իմ Նազան.

Էրթանք ծաղիկ քաղելու,

Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,

Քանի Համբարձում մոտ է,

Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:

 Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,

Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:

Ա՜յ, արևը, արևը

Ա՜յ, արևը, արևը,

Ում տամ՝ տանի բարևը:

 Հենց որ ծագի արևը,

Ա՜յ, արևը, արևը,

Քեզի ղրկեմ բարևը,

Ում տամ՝ տանի բարևը:

 Ա՜յ, արևը, արևը,

Ում տամ՝ տանի բարևը:

 Խնձոր ես ծառի վրա,

Ա՜յ, արևը, արևը,

Ծաղիկ ես սարի վրա,

Ում տամ՝ տանի բարևը:

 Ա՜յ, արևը, արևը,

Ում տամ՝ տանի բարևը:

 Արև ելավ էն սարեն,

Ա՜յ, արևը, արևը,

Կաքավ կանչեց էն քարեն,

Ում տամ՝ տանի բարևը:

 Ա՜յ, արևը, արևը,

Ում տամ՝ տանի բարևը: