Posted in Մայրենի

«Երկիր, որտեղ ոչ մի սուր բան չկա»

Ջ․ Ռոդարի

Տեքստային աշխատանք

Ջովանինոն շատ էր սիրում ճանապարհորդել:  Ճամփորդեց-ճամփորդեց, մի օր էլ հայտնվեց այնպիսի երկրում, որտեղ ոչ մի սուր բան չկար: Տներն այդ երկրում կառուցված  էին առանցսուրանկյուններինրանք կլոր էին:  Շենքերի տանիքներն էլ էին կլոր: Ճանապարհի կո□քին, որտեղով քայլում էր Ջովանինոն, թփերի ու վարդերի պուրակ կար: Ջովանինոն  որոշեց մի վար□ քաղել և զարդարել իր   բաճկոնը: Նա   զգուշությամբ ուզում էր պոկել վարդը, որպեսզի մատը չծակի, բայց տեսավ, որ վարդը փուշ չունի, ուրեմն՝  իր մատը չի ծակի:  Այդ ժամանակ թփերի ետևից հայտնվեց քաղաքային պարեկը և ժպտալով հարցրեց Ջովանինոյին.

-Դուք երևի չգիտե՞ք, որ չի  կարելի վարդ քաղել:

-Ներեցեք ինձ … ես չմտածեցի,  որ…

-Այդ դեպքում Դուք պետք է վճարեք տուգանքի կեսը,- ասաց պարեկը և սկսեց գրել անդորրագիրը:
Ջովանինոն  հանկարծ նկատեց, որ պարեկի գրիչը սուր չէ, և խնդրեց ցույց տալ այն:

— Խնդրեմ ,- ասաց պարեկը և մեկնեց գրիչը:

Գրիչը, ինչպես նաև պարեկի  թուրը , ամենևին սուր չէին , դրանք բութ էին բութ:

— Սա ի՞նչ երկիր է, այստեղ ամեն ինչ տար□րինակ է:

Այստեղ ոչ մի սուր բան չկա,- բացատրեց պարեկը:

-Իսկ մե՞խը,- հարցրեց Ջովանինոն,- չէ ՞ որ այն պետք է սուր լինի:

-Մենք մեխ չենք օգտագործում: Մեխի փոխարեն սոսինձ ենք օգտագործում:  Իսկ հիմա բարի եղեք ինձ երկու անգամ ապտակել:

Զարմանքից Ջովանինոյի բերանը բաց մնաց.

-Ո՛չ, ո՛չ, ի՞նչ եք ասում, ես չեմ ուզում հայտնվել բանտում, եթե այդպես է, ես պատրաստ  եմ  երկու ապտակ ստանալ:

-Բայց մեզ մոտ այդպես է ընդունված. լրիվ տուգանքը՝ չորս ապտակ, կեսը՝ երկու,- պատասխանեց պարեկը:

-Երկու ապտակ պարեկի՞ն:

-Այո՛:

-Բայց դա իրավացի չէ, այդպես չի կարելի:

-Իհարկե արդարացի չէ. այդպես չի՛ կարելի :

-Իհարկե արդարացի չէ, և որպեսզի այդպես չլինի, ոչ ոք օրենքը չի խախտում: Դե,  ես սպասում եմ. տվեք ինձ երկու ապտակ և մյուս ան□ամ ավելի զգույշ եղեք:

-Բայց ես չեմ ուզում ձեզ ապտակել:

-Այդ դեպքում ես ստիպված եմ ձեզ առաջարկել լքել մեր երկիրը:

Եվ Ջովանին ստիպված եղավ հեռանալ այն երկրից, որտեղ ոչ մի սուր բան չկար: Բայց նա երազում էր վերադառնալ այնտեղ և ապրել ամենաօրինակելի օրենքներով և ամենադաստիարակված մարդկանց հետ:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    Կողքին, վարդ, տարօրինակ, անգամ։
  2. Փուշ բառի ուղիղ և փոխաբերական իմաստներով կազմի՛ր մեկական նախադասություն:
    Վարդը ունի շատ սուր փշեր։
    Քո խոսքերը թշի նման սուր էին։
  3. Ի՞նչ է նշանակում պուրակ բառը.
    ա/բանջարանոց

բ/արտ

գ/զբոսայգի

դ/ծաղկի խանութ

  • Տեքսից դուրս գրի՛ր ընդգծված բառերը՝ դիմացը գրելով ըստ կազմության դրանց տեսակը:
    Գրիչը- վերջածանցավոր
    լքել-պարզ
    մատը-պարզ
  • Տեքստում ընդգծված նախադասությունից առանձին սյունակներով դուրս գրի՛ր երկու գոյական, մեկ ածական, մեկ բայ:
    Գոյական-տներ, երկիր։
    Ածական-Կլոր
    Բայ-կառուցել
  • Կազմի՛ր տրված բայերի ուղիղ ձևերը:
  • ա/ճամփորդեց-ճամբորդել
  • բ/պետք է վճարեք-պետք է վճարել
  • գ/ասաց-ասել
  • դ/երազում էր-երազել
  • Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պարզ նախադասություն:
    Ջովանինոն շատ եր սիրում ճանապարհորդել։
  • Լրացրո՛ւ  առած-ասացվածքները՝ օգտվելով տրված բառերից.

ա/Ինձ համար արա, քեզ համար սովորիր :
բ/Խաչն իմն է, զորությունը ես գիտեմ:
գ/Փողոցում գտածը փողոցում էլ կկորցնես:
դ/այսօրվա գործը վաղվան չեն թողնի:

զորությունը, սովորիր, գտածը, այսօրվա

  • Տեքստից դուրս գրի՛ր մեկական պատմողական և հարցական նախադասություն:
  • Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
    Հողից վերև՝
    Փոքրիկ արև,
    Վրան՝ հազար
    Սերմ ու տերև:
    Արևածաղիկ։
  • Ո՞րն է տրված նախադասության ենթական:
    Զարմանքից Ջովանինոյի բերանը բաց մնաց:
  • Ինչպիսի՞ երկրում էր հայտնվել Ջովանինոն:
    Երկրում, որտեղ չկար ոչ մի սուր բան։
  • Ի՞նչ տուգանք նշանակեց պարեկը: Նմանատիպ մի տուգանք էլ դու մտածի՛ր:
    Երկու անգամ գլուխը տալ պատին։
  • Ինչո՞ւ էր ստիպված Ջովանինոն լքել այդ երկիրը.
    ա/որովհետև վճարել էր տուգանքը
    բ/որովհետև պարեկը արդարացի էր
    գ/որովհետև խախտեց այդ երկրի օրենքը
    դ/որովհետև միամիտ էր
  • Կուզեի՞ր Ջովանինոյին հետ գնալ այդ երկիր։
    Այո։
Posted in մաթեմատիկա

Հավասար հայտարարով կոտորակների համեմատումը

Հավասար հայտարարով կոտորակներից մեծ է այն կոտորակը, որի համարիչը մեծ է։

939 Համեմատի՛ր։

ա) 2\5 < 3\5,

3\7< 4\7,

բ) 6\17 > 5\17

11\28 > 9\28

գ) 7\123 = 7\123

24\143 > 21\143

դ) 14\18 < 17\18

18\19 = 18\19

940 Դասավորի՛ր կոտորակները․

ա) աճման կարգով։

3\17, 4\17, 6\17, 12\17, 15\17, 17\17:

բ) նվազման կարգով։

35\35, 31\35, 22\35, 19\35, 17\35, 4\35:

941 համեմատի՛ր։

ա) 3\5 մ < 4\5 մ

բ) 7\10 կգ > 4\10 կգ

գ) 3\20 լ < 6\20 լ

դ) 2\15 ժ < 4\15 ժ

942 Լրացրո՛ւ աղյուսակը։

Մասը   թիվը1\82\83\84\85\86\87\88\8
40510152025303540
801020304050607080