Posted in Մայրենի

Քամու համբույրը

Քամու համբույրից դողաց մի տերև,
Շշուկով դիպավ իր հարևանին,
Խշխշաց հանկարծ իմ գլխի վերև
Ու տարուբերվեց հինավուրց կաղնին:

Կռացավ կաղնին նորից բարձրացավ,
Ճյուղերով դիպավ ուրիշ մի ծառի,-
Եվ շշուկն այսպես ծառից-ծառ անցավ,
Հասավ հեռավոր խորքերն անտառի:


Ալեկոծվում էր անտառը հուզված
Ու ոսկեզօծված գլուխն օրորում,
Իր մեծ գրկի մեջ քամու համբուրած
Փոքրիկ տերևն էր կարծես որոնում:

Խշշում էր անտառն ու տարուբերվում,
Երկինք էր հասնում խշշոցը նրա…
Իսկ քամին ուրախ սուլում էր հեռվում

Ու ծիծաղում էր անտառի վրա:

Առաջադրանքներ

1. Կարդա՛ բանաստեղծությունը և բառարանի օգնությամբ բացատրի’ր անծանոթ բառերը:

հինավուրց -տես hին 

2. Բանաստեղծությունից առանձնացրո՛ւ փոխաբերությունները և բացատրի՛ր:
Քամու համբույր-քամին փչեց

3. Արձակ պատմի՛ր բանաստեղծությունը:

Քամուց դողաց մի տերև
Շշուկով դիպչեց իր հարևանին
Խշխշաց իմ գլխի վերև
Ու տարուբերվեց հին կաղնին
Կաղնին նորից բարձրացավ
Ճյուղերով դիպչեց ուրիշ մի ծառի
Եվ շշուկն այսպես ծառից-ծառ անցավ
Հասավ հեռու խորքերն անտառի
Ալեկոծվում էր անտառը հուզված
Ու ոսկեզօծված գլուխն օրորում
Փոքրիկ տերևն էր կարծես գտնում
Խշշում էր անտառն ու տարուբերվում
Երկինք էր հասնում խշշոցը նրա
Իսկ քամին ուրախ սուլում էր հեռվում
Ու ծիծաղում էր անտառի վրա:

4. Բացատրի՛ր ընդգծված տողերը։
Իսկ քամին ուրախ սուլում էր հեռվում-Իսկ քամին ուրախ ձայն եր տալիս հեռվում
Ու ծիծաղում էր անտառի վրա-?

5.Նկարագրի՛ր աշնանային անտառը:

գեղեցիկ, գույնսգույն, ցրտոտ, արևոտ։

6. Հորինի՛ր պատում << Քամին ու տերևը>> վերնագրով և հրապարակի՛ր։

Մի օր քամին շատ տխուր եր և նրան տեսավ տերևը և ասաց․
-Ինչ է եղել
-Ես ամպիկան ասացի արի գնանք ման գալու իսկ նա ասաց-Չե
-Արի ուրիշ ամպիկից հարցնենք
ԵՎ նրանք գնացին ուրիշ ամպիկի մոտ և քամին հարցրեց․
-Արի գնանք ման գալու
-Լավ բայց մի պայմանով ես շուտ եմ գնալու տուն
-Լավ
Նրանք ման եկան վերջացրեցին և քամին ու տերևը գնացին տներով և լավ երազներ տեսան։

Posted in Մայրենի

Հոգևոր ընթերցում

Արեգա՜կ արդար, օրհնյալ ճառահայթ, պատկեր լուսեղեն,
Փափագ անձկալի, անքնին բարձրյալ, անապատում զորեղ,
Բարու բերկրություն, հուսատու տեսսիլ, գովյալ երկնավոր,
Թագավոր փառաց, Քրիստոս արարիչ, խոստովանյալ կյանք,
Եղկելուս բազմավրեպ և սխալներով լի այս չարչարանքի,
Պակասները դո՜ւ լրացրու խոսքով քո ամենազոր,
Եվ այն մատուցիր որպես հաճելի աղերս բարձրյալ Հորդ:
Դո՜ւ ինձ համար անեծքների փորձության ենթարկվեցիր՝
Կերպարանքովդ նմանվելով ինձ, կենա՛ց օրհնություն….

Արդ, նույն ցավագին հեծեծանքներով վշտահար սրտիս 
Եվ բոլորովին տագնապած հոգուս տառապանքներով, 
Այս անգամ դարձյա՛լ միևնույն ոճով դիմելով ես քեզ, 
Ամենապարգև քո բարերարի գո՜ւթն եմ խնդրելու: 
Պաղատում եմ իբրև մեռյալ՝ կենդանի անմահ Աստծուդ, 
Փառքիդ հանդեպ իմ անարգությունը խոստովանելով, 
Ինչպես և քո բարությունն իմ չարության դիմաց. 
Որոնցով հաղթվեցի ինքս, քան թե բուժվեցի, 
Ամաչեցի, քան թե համարձակվեցի, 
Ուխտակորույսս ես և ավանդամոռաց: