Posted in Մայրենիի ճամբար

Եկեք մտածենք

1. Մարդը նստած է։ Եթե նա նույնիսկ վեր կենա նստած տեղից, միևնույնն է, դու չես կարող նստել նրա տեղը։ Որտե՞ղ է նստած մարդը։

Մեր ծնկներին:
2. Ինչպիսի՞ քարեր չկան ծովի մեջ։

Չոր:
3.Անձրևի ժամանակ ինչպիսի՞ ծառի տակ է թաքնվում նապաստակը։

Թաց:
4. Ո՞ր թիվը եռակի անգամ կփոքրանա, եթե այն գլխիվայր շրջենք։

9 թիվը:
5. Ի՞նչն է, որ չունի երկարություն, խորություն, լայնություն, բարձրություն, բայց կարելի է չափել։

Ժամանակը:
6. Երկրագնդի վրա ի՞նչն են բոլոր մարդիկ անում միաժամանակ։

Ծերանում:
7. 2 հոգի 5 անգամ շաշկի խաղացին և 5 անգամ էլ հաղթեցին։ Ինչպե՞ս։

Նրանք խաղում էին ուրիշ մարդկանց հետ։
8. Ինչպե՞ս կարող է ձուն «թռչել» 3 մետր և չկոտրվել։

Անհրաժեշտ է ձուն նետել երեք մետրից ավել և առաջին երեք մետրը ընգնելիս այն չի կոտրվի:
9. Տղամարդը մեծ բեռնատար է վարում։ Լուսարձակները միացված չեն, լուսինն էլ չի նշմարվում երկնքում։ Հանկարծ բեռնատարի դիմացից մի կին է փորձում անցնել փողոցը։ Ինչպե՞ս վարորդը նկատեց նրան և արգելակեց մեքենան։

Դրսում ցերեկ էր:
10. Ի՞նչն են նետում, երբ դրա կարիքը խիստ կա, և բարձրացնում այն, երբ դրա կարիքը չի զգացվում։

Խարիսխ
11. Ի՞նչը կարող է շրջագայել ողջ երկրագնդի վրա, բայց իր անկյունից դուրս չգա։

Նամակը:
12. Դուք նստել եք ինքնաթիռ։ Ձեր առջևում ձի է, իսկ հետևում՝ ավտոմեքենա։ Որտե՞ղ եք դուք գտնվում։

Կառուսելի վրա:
13.Տարվա մեջ քանի՞ ամիս ունի 28 օր։:

12 ամիս
14 1 ձուն եփվում է 4 րոպեում։ Քանի՞ րոպեում կեփվեն 6 ձվերը։

4 րոպեում
15.Քանի՞ ձու կարելի է ուտել դատարկ փորին։

Մեկ ձու:

2-րդ մաս
1.Եթե դուք մրցավազքում անցնում եք նրան, ով վազում էր երկրորդ տեղով, ո՞ր տեղում եք հայտնվում դուք:

2-րդ տեղում

2.Երկու մարդ շախմատ են խաղում: Նրանք խաղացին 5 խաղ: Նրանցից յուրաքանչյուրը հաղթեց 3 խաղում: Հնարավո՞ր է այդպիսի բան:

նրանք խաղում են ուրիշ մարդկանց հետ։

3.Ձեր առջև ջրով լի վաննա է: Դուք ունեք գդալ, բաժակ և դույլ: Ինչպե՞ս ամենից արագ կդատարկեք վաննան:

բացեք խցանը:

4.Ի՞նչ կարող եք բռնել ձախ ձեռքով, բայց չեք կարող աջով։

աջ ձեռքը:

5.Ի՞նչն է անհետանում այն պահին, երբ մենք խոսում ենք։

լռությունը:

6. Այն բարձրանում է վերև, հետո իջնում, բայց մնում է տեղում:

ճանապարհը:

7.Ինչն է, ինչքան կտրում ես, այնքան ավելի է մեծանում:

փոսը:

8. Փղերից ո՞րը կնճիռ չունի:

շախմատի փիղը:

9. Ո՞ր ծորակից չեք կարող ձեռքերը լվանալ ։

Փակ:

10. Հում չեն ուտում, բայց եփածը դեն են նետում։

Դափնու տերև:

11.Ո՞ր բաժակից չի կարելի խմել:

դատարկ:

12.Երկու ընկերները երեք ժամ ֆուտբոլ են խաղացել։ Որքա՞ն ժամանակ է խաղացել նրանցից յուրաքանչյուրը:

3 ժամ:

13. Անահիտն ու Նարեն միասին վազեցին ութ կիլոմետր։ Քանի՞ կիլոմետր է վազել յուրաքանչյուր աղջիկ:

8 կիլոմետր:

Posted in Մայրենիի ճամբար

22.01.2025

Այսօր ձմեռային ճամբարի 12-րդ օրն է։

Ինչպես միշտ, օրը սկսեցինք ընդհանուր պարապմունքով։ Տիկին Կարինեի հետ իրականացրինք տեխնոլոգիական գործունեություն՝ պատրաստեցինք թղթից զամբյուղիկներ։ Սովորաբար յուրաքանչյուր օրվա մեկ պարապմունք տալիս ենք տրամաբանական խաղերին, և այսօր ևս հետաքրքիր խաղ խաղացինք։ Քանի որ ստուգատեսային ճամբար է, և մենք ջոկատում ծանոթանում և խաղում ենք հայկական ավանդական խաղեր, այս անգամ ծանոթացանք հայկական կոխին և չորրորդ ժամը խաղացինք այդ խաղը։

https://youtube.com/watch?v=yKJNuYPa9ew%3Ffeature%3Doembed

Իսկ հինգերորդ ժամը ուսումնական նախագիծ իրականացրինք ամեն մեկս մեր ընտրած նախագծով։

Ճամբարային յուրաքանչյուր օրը ավելի հետաքրքիր է ու տարբերվող։