Posted in Մայրենի

Մկների ժողովը

 Աթաբեկ Խնկոյան

Սով էր, սով էր Մկստան
Կատվի ձեռից լկստան:
Գզիրն ընկավ դռնեդուռ,
Էլ չթողեց տուն-կտուր,
Ջահել, ահել գեղովի,
Ջոջերին ջոկ տեղովի
Կանչեց, բերեց ժողովի`
Թե ինչ անեն, որ կատվեն
Մի հնարքով ազատվեն:
Եկան գյուղի ջոջերը,
Երկար բարակ պոչերը,
Մասնակցեցին խորհրդին,
Մի մուկ խոսեց իր հերթին.
— Լսե’ք, մկնե’ր ցեղակից,
Չունեմ որդի, կողակից,
Ես մի անտեր ծերուկ եմ,
Բայց պատվավոր մի մուկ եմ.
Պակսեց ուժը իմ ոտի,
Պետք է մեռնեմ անոթի…
Սովն է չոքել դռանը,
Ա~խ, մռռանը, մռռանը,
Վեր է ընկել մառանը,
Ինչքան ասես նազ անի,
Ստից սատկի, տազ անի,
Մուկ տեսնելիս վազ անի,
Գլխից բռնի, կախ անի,
Թաթովը տա, խաղ անի,
Ուտի, քեֆը չաղ անի,
Էսպես զուլում ու կրակ,
Դեռ աչքերն էլ ջուխտ ճրագ:
Բայց թե ազնիվ մեր ցեղը
Կորչելու չէ զուր տեղը,
Ցավն էլ ունի իր դեղը…
Ա~յ, բերել եմ ես մի զանգ,

Ծափ, ծլնգոց,
Մեջը զնգոց.
Կատվի վզից մենք կախ տանք,
Որ ինչքան էլ օրորա,
Որ ինչքան էլ շորորա,
Ստից սատկի, տազ անի,
Գալն իմանանք գազանի:
Է’, զանգը ո՞վ կախ անի.  -Ալո, դո’ւ:
— Ալո՞ն տանի:
— Բալո, դո’ւ:
— Բալո՞ն կախե:
— Չալո, դո’ւ:
— Չալոն կա’ղ է:
— Մստո, դո’ւ:
— Մստոն կարճ է:
— Փոստո, դո’ւ:
— Էդ էլ խի՞ղճ է:
— Համբո, դո’ւ:
— Ես տկար եմ
— Չամբո, դո’ւ:
— Ասենք տարա,
Բա որ կատուն գա ինձ վրա՞:
— Բստոն, Խտոն թող մեկից
Բռնեն կատվի քամակից:
— Ի՞նչ է խոսում չոր գանգը,
Լավ է դու տար էդ զանգը,
Էլ ի՛նչ Բտո, ի՛նչ Ֆստան,-
Ճստաց Բստոն ճստճստան:
— Լռի, հանդուգն,
Կոտորվե’ք դուք,
Վախկոտներիդ ես թաղեմ,
Ճա՞ռ ասեմ, թե՞ զանգ կախեմ,-
Գոչեց ջոջը,
Քաշեց պոչը:


Դուրս գրիր այն հատվածը, որտեղ խոսվում է օրորալուց, շորորալուց, տազ անելուց:
Որ ինչքան էլ օրորա
Որ ինչքան էլ շորորա
Ստից սատկի, տազ անի
Գալն իմանանք գազանի:

Տրված վանկերի զույգերը գտիր և ստացիր բառեր:

գա, սա, օ, պա, ար, կա, կեն, ա, մո, աղ,

դա, զար, ջիկ, սակ, չու, պիկ, պա, յու, խիր, ձան, նի, լոր, կի,

­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­Սալոր, պանիր, չունենալ, աղջիկ, ուրախ, սար, Լորկի, զանգ։

Տրված բառերը դարձրու հոգնակի:

տուն, շուն, մարդ, աղջիկ, քար, դուռ, մատ, երեխա, կենդանի, գնդակ

Տուն-տներ, շուն-շներ, մարդ-մարդիկ, աղջիկ-աղջիկներ, քար- քարեր, դուռ-դռներ, մատ-մատներ, երեխա-երեխաներ, կենդանի-կենդանիներ, գնդակ-գնդակներ։

Հարցերի պատասխանելով կազմիր նախադասություն:

                                                                            
Գեղեցիկ      ռոբոտը     քայլում է

  
Սեդան     դաս է անում   դպրոցում

        
Ձկները      լողում են առվակի մեջ

        
Մարդիկ      ժողով են անում    բակում։

Կատվին նամակ գրիր և զգուշացրու թե մկներն  ի՞նչ են որոշել անել:

Կատու, բարև։ Մկները որոշել են քո վզին զանգ կախել, որ իմանան երբ ես գալու իրենց մոտ։